Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Կաշառված» հանրաքվե

«Կաշառված» հանրաքվե
15.01.2016 | 01:57

Թեև ընդդիմությունը չընդունեց հանրաքվեի արդյունքները, անգամ որոշեց դիմել ՍԴ, իսկ իշխանությունն էլ կեղծիքների ապացույցներ էր անընդհատ պահանջում, այդուհանդերձ, հանրաքվեից ոչ իշխանությունը, ոչ էլ ընդդիմությունը «դաս» չքաղեցին: Այն, որ առանց կեղծիքների հնարավոր չէ այդքան «այո» ստանալ, գիտեին բոլորը, ու պետք չէ, որ ընդդիմությունը հերթական անգամ ջանքեր գործադրի ապացուցելու վաղուց հայտնի փաստը: Այն, որ իշխանությունն էլ հմտացել է ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու գործում, ևս նորություն չէ:
Այս անգամ նորությունն այն էր, որ կեղծիքներից խոսող ընդդիմությունը հավասարապես մեղսակից է կեղծված հանրաքվեի հարցում: Կհարցնեք` ինչպե՞ս, կպատասխանի ՀՀԿ-ական մեր աղբյուրը, որն ակտիվ ներգրավված է եղել հանրաքվեի կազմակերպչական աշխատանքներում: Ըստ նրա, ՀԱԿ-ի և «Ժառանգության» բոլոր անդամները մարզերում «ծախվել» են: Ավելին, մեր զրուցակիցը զավեշտալի պատմություն պատմեց, թե ինչպես են «գնի» շուրջ սակարկումներ արել: Ի դեպ, ՀՀԿ-ականների կարևոր գործը նաև եղել է ընդդիմության «վերահսկողներին» ավելի վաղ կաշառել, քան նրանք կհասցնեին գրանցվել ընտրատեղամասի գրանցամատյանում: Պատճառը շատ պարզ է. եթե նրանք գրանցվեին, «վաճառքի» գինն ավելի բարձր կլիներ, իսկ հետագայում հնարավոր բողոքները «արժեք» կունենային:
Եվ այսպես, մեր ընդդիմադիր «վերահսկողների» լուռ ու «կաշառված» համաձայնությամբ իշխանությունն ինչքան ուզել, «խփել» է:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1533

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ